Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին։ Սաղմոս ԴավթիՈ՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում,Կամ ո՞վ պի…

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում,

Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։

2 Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում

Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։

3 Ով չի նենգել իր լեզվով

Եվ չարիք չի արել իր ընկերոջը,

4 Մերձավորներից նախատինք չի ստանում.

Արհամարհված է չարագործը նրա առջև։

Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին,

Երդվում է իր ընկերոջը և չի ստում։

5 Իր արծաթը վարձու չի տալիս,

Կաշառք չի առնում իրավունքի դեմ։

Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։