Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ո՛վ Երուսաղեմ,հանի՛ր քո սգի ու ողբի հանդերձըև հավիտյա՛ն հագիր Աստծո…

1 Ո՛վ Երուսաղեմ,
հանի՛ր քո սգի ու ողբի հանդերձը
և հավիտյա՛ն հագիր Աստծու փառքի վայելչությունը։
2 Գցի՛ր քեզ վրա արդարության վերարկուն Աստծուց
և դի՛ր քո գլխին Հավիտենականի փառքի խույրը։
3 Քանի որ Աստված երկնքի ներքո ցույց կտա քո ամբողջ պայծառությունը,
4 և քեզ հավիտենական անուն կդրվի Աստծուց՝
«Խաղաղություն, արդարություն և աստվածպաշտության փառք»։
5 Ելի՛ր, Երուսաղե՛մ,
կանգնի՛ր բարձունքի վրա,
նայի՛ր արևելք ու տե՛ս
Սուրբի խոսքով արևելքից մինչև արևմուտք հավաքված քո որդիներին՝
Աստծուց հիշված լինելու համար զվարճացած։
6 Քանի որ քեզնից դուրս ելան ոտքով՝
թշնամիներից քշվելով,
բայց Աստված նրանց քեզ մոտ կբերի փառքով բարձրացած,
ինչպես թագավորության գահը։
7 Արդ Աստված հրաման տվեց,
որ բոլոր բարձր լեռներն ու հավերժական բլուրները խոնարհվեն,
և ձորերը լցվեն՝ երկիրը հարթեցնելու համար,
որպեսզի Իսրայելն Աստծու փառքի համար ապահով ընթանա։
8 Եվ բոլոր անտառները և ամեն մի անուշաբույր ծառ
Աստծու հրամանով հովանի կլինեն Իսրայելին,
9 քանի որ Աստված կառաջնորդի Իսրայելին ուրախությամբ,
իր փառքի լույսով,
ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ։