Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Սաղմոս ԴավթիՆոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը,Որովհետև սքանչելիքներ գոր…
1 Սաղմոս Դավթի
Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը,
Որովհետև սքանչելիքներ գործեց։
Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։
2 Տերը ցույց տվեց իր փրկությունը,
Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,
3 Հիշեց Հակոբին իր ողորմությամբ,
Իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի։
Եվ երկրի բոլոր ծագերը տեսան մեր Աստծու փրկությունը։
4 Աղաղակե՛ք Տիրոջը, ո՛ղջ երկիր,
Օրհնեցե՛ք, ցնծացե՛ք և սաղմո՛ս երգեք։
5 Սաղմո՛ս երգեք մեր Աստծուն օրհնությամբ,
Օրհնությամբ և սաղմոսի ձայնով։
6 Կռածո փողերի օրհնության ձայնով,
Օրհնությամբ, ցնծությամբ և եղջերափողի ձայնով
Աղաղակե՛ք Տեր թագավորի առջև։
7 Թող խռովվի ծովն իր լիությամբ,
Տիեզերքը և իր բոլոր բնակիչները,
8 Եվ գետերը թող ծափահարեն միասին։
Լեռները թող ցնծան Տիրոջ առջև, որ եկել է,
9 Եվ հասել է Տերը՝ երկիրը դատելու։
Պիտի դատի երկիրն արդարությամբ
Եվ իր ժողովուրդներին՝ ուղղությամբ։