Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված անտարբեր չէ մարդու գործերի հանդեպ1 Եղիուսը նորից խոսեց ու ասաց…

Աստված անտարբեր չէ մարդու գործերի հանդեպ

1 Եղիուսը նորից խոսեց ու ասաց.

2 «Այդ ի՞նչն ես իրավունք համարել,

ո՞վ ես դու, որ ասում ես. «Արդար եմ Տիրոջ առաջ»,

3 կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։

4 Կպատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.

5 երկնքի՛ն նայիր ու տե՛ս,

նկատի՛ր ամպերը. որքա՜ն բարձր են քեզանից։

6 Եթե մեղք ես գործել, ի՞նչ ես անելու,

ու եթե բազում անիրավություններ ես արել, ի՞նչ կարող ես անել։

7 Արդ, եթե արդար ես, ի՞նչ ես տալու նրան,

կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։

8 Ամբարշտությունդ՝ քեզ նման մարդկանց,

արդարությունդ էլ մարդու որդիների համար օգուտ չունեն։

9 Շատերի կողմից զրպարտվածները կաղաղակեն,

աղաղակ կբարձրացնեն շատերի բազուկի պատճառով։

10 Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է

որ կարգում է գիշերային պահակության ժամերը,

11 որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից

ու երկնքի թռչուններից»։

12 Այն ժամանակ ձայն կտան, բայց չես լսի,

որովհետև ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտավանությունից։

13 Տերը չի ուզում անկարգություններ տեսնել,

որովհետև Ամենակալն ինքը տեսնում է բոլորին,

14 ովքեր անօրենություն են գործում. և ինձ կփրկի։

Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան,

եթե կարող ես գովել նրան այնպես, ինչպես Է։

15 Եվ արդ, քանի որ չկա մեկը, որ կրել է նրա բարկությունը,

մեկը, որ գիտակցել է իր ծանր հանցանքները,

16 ապա ուրեմն Հոբն էլ զուր է բացում բերանը

և իր անգիտությամբ ծանրացնում խոսքերը»։