Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության2 Անզգամն ասաց իր սրտո…

1 Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության

2 Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։

Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ.

Բարություն անող ոչ ոք չմնաց։

3 Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝

Տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ փնտրում է Աստծուն։

4 Բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։

Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։

5 Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները,

Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես

Եվ չեն աղոթում Աստծուն։

6 Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա,

Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։

Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի,

Որովհետև Աստված անարգեց նրանց։

7 Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը.

Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի,

Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։