Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համարՈրքա՜ն բարի և որքա…

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Որքա՜ն բարի և որքա՜ն վայելուչ է,

Որ եղբայրները բնակվում են միասին։

2 Ինչպես յուղ, որ իջնում է

Ահարոնի գլխին ու մորուքին

Եվ մորուքից ծորում նրա զգեստի քղանցքներին.

3 Ինչպես ցող, որ ցողվում է Հերմոնից

Սիոն լեռան վրա։

Տերն այնտեղ պատրաստեց օրհնությունը

Եվ կյանքը հավիտենական։