Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեցՏերը թագավորեց. երկ…

1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց

Տերը թագավորեց. երկիրը թող ցնծա,

Թող ուրախ լինեն բազում կղզիները։

2 Նրա շուրջն ամպ և մեգ է,

Նրա Աթոռը հիմնված է իրավունքի և արդարության վրա։

3 Նրա առջևից հուր կընթանա

Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։

4 Նրա փայլատակումները երևացին տիեզերքին.

Երկիրը տեսավ և սասանվեց։

5 Մոմի պես կհալվեն լեռները Տիրոջ երեսից,

Ամբողջը երկիրը՝ Տիրոջ երեսից։

6 Երկինքը կպատմի նրա արդարությունը,

Նրա փառքը տեսան բոլոր ժողովուրդները։

7 Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր կուռքերին են երկրպագում,

Եվ ովքեր պարծենում են իրենց պատկերներով։

Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն.

8 Լսեց և ուրախ եղավ Սիոնը,

Եվ պիտի ցնծան Հուդայի դուստրերը քո իրավունքների համար, Տե՛ր,

9 Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա.

Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։

10 Տիրոջը սիրողնե՛ր, ատե՛ք չարությունը.

Տերը պահում է իր սրբերի հոգիները,

Մեղավորի ձեռքերից փրկում է նրանց։

11 Լույս ծագեց արդարների համար,

Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար։

12 Արդարնե՛ր, ուրա՛խ եղեք Տիրոջով,

Գոհությո՛ւն մատուցեք՝ հիշելով նրա սրբությունը։