Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 ԱլելուիաԽոստովանե՛ք Տիրոջը,Որովհետև բարի և հավերժ է նրա ողորմությու…

1 Ալելուիա

Խոստովանե՛ք Տիրոջը,

Որովհետև բարի և հավերժ է նրա ողորմությունը։

2 Խոստովանե՛ք աստվածների Աստծուն,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

3 Խոստովանե՛ք տերերի Տիրոջը,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

4 Միայնակ մեծամեծ սքանչելիքներ գործեց,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

5 Իր իմաստությամբ ստեղծեց երկինքը,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

6 Հաստատեց երկիրը ջրերի վրա,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

7 Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

8 Արեգակին ստեղծեց՝ իբրև ցերեկվա իշխան,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

9 Լուսինն ու աստղերը՝ իբրև գիշերվա իշխաններ,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

10 Հարվածեց եգիպտացիների երկիրը՝ իր առաջնեկներով հանդերձ,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

11 Եվ Իսրայելին նրա միջից հանեց,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

12 Ձեռքով բարձր և բազուկով հզոր,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

13 Ճեղքեց մեծ ծովը և բաժանեց երկու մասի,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

14 Եվ Իսրայելին անցկացրեց նրա միջով,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

15 Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

16 Եվ հանեց իր ժողովրդին դեպի անապատ,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

Ժայռի միջից ջուր բխեցրեց,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

17 Հարվածեց մեծամեծ ազգերի,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

18 Եվ սպանեց հզոր թագավորներին,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը.

19 Ամորհացիների Սեհովն թագավորին,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

20 Բասանի Օվգ թագավորին,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

21 Երկիրը նրանց տվեց իբրև ժառանգություն,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

22 Ժառանգություն Իսրայելին՝ իր ծառային,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

23 Տերը հիշեց մեզ մեր թշվառության մեջ,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

24 Եվ փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքերից,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

25 Նա կերակուր է տալիս բոլոր ապրողներին,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

26 Խոստովանե՛ք երկնավոր Աստծուն,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

Խոստովանե՛ք տերերի Տիրոջը,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։