Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն2 Գովաբանում եմ քեզ, Տե՜…
1 Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն
2 Գովաբանում եմ քեզ, Տե՜ր, որովհետև ընդունեցիր ինձ
Եվ չթողեցիր, որ թշնամիներս ուրախանան վրաս։
3 Տե՛ր, Աստվա՛ծ իմ,
Աղոթեցի քեզ, և բժշկեցիր ինձ։
4 Տե՛ր, դժոխքից հանեցիր հոգիս
Եվ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։
5 Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր,
Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։
6 Նրա բարկության մեջ սրտմտություն կա,
Իսկ նրա կամքի մեջ՝ կյանք։
Երեկոյան լացը կմարի, առավոտյան ուրախություն կլինի։
7 Ես ասացի իմ բարօրության մեջ,
Թե չեմ սասանվի երբեք։
8 Տե՛ր, քո կամքով զորություն տվեցիր վայելչությանս,
Երբ դարձրիր երեսդ, խռովահույզ եղա։
9 Քեզ աղոթեցի, Տե՜ր, աղաչեցի իմ Աստծուն։
10 Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից,
Եթե ապականության մեջ իջնեմ.
Մի՞թե հողը կգովաբանի քեզ
Կամ կպատմի քո ճշմարտությունը։
11 Տերն ինձ լսեց և ողորմեց,
Տերն ինձ օգնական եղավ.
12 Սուգս ուրախության փոխեց. հանեց իմ քուրձը
Եվ ինձ ուրախություն հագցրեց։
13 Ինչպե՜ս իմ փառքը սաղմոս պիտի երգի քեզ.
Այլևս չպիտի զղջամ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,
Գոհություն պիտի մատուցեմ քեզ հավիտյան։