Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խոհեմության խրատներ1 Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հ…

Խոհեմության խրատներ

1 Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ։
2 Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։
3 Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես։
4 Մի՛ հաճախիր երգող ու պարող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը։
5 Երկար մի՛ նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով։
6 Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպեսզի չկորցնես քո ունեցվածքը։
7 Քաղաքի փողոցներում դես ու դեն մի՛ գցիր աչքերդ և մի՛ թափառիր նրա ավերակների մեջ։
8 Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։
9 Շատերը մոլորվեցին կնոջ գեղեցկությունից. դրանից կրակի նման սեր է բորբոքվում։
12 Ամենևին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մոտ և նրա հետ գինի մի՛ խմիր. գուցե քո անձը շեղվի դեպի նա, և դու հոգով կորստյան մատնվես։
14 Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հավասար չէ նրան։
15 Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանա, ուրախությա՛մբ վայելիր։
16 Մեղավորի փառքին մի՛ նախանձիր, որովհետև չգիտես, թե ինչպիսի՛ն կլինի նրա կործանումը։
17 Հավանություն մի՛ տուր ամբարիշտների հավանած բանին. հիշի՛ր, որ մինչև դժոխք չես արդարանա։
18 Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանություն ունի, և դու չես տագնապի մահվան երկյուղից։
19 Եթե մոտ էլ լինես, զգո՛ւյշ եղիր սխալ գործելուց, որպեսզի նա չխլի կյանքդ.
20 համարի՛ր, որ որոգայթների միջով ես անցնում և քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։
21 Ըստ քո կարողության ճանաչի՛ր մերձավորիդ և խորհրդակցի՛ր իմաստունների հետ։
22 Արդարները թող քո սեղանակիցները լինեն, և Տիրոջ երկյուղը՝ քո պարծանքը։
23 Զրուցի՛ր իմաստունների հետ, և քո բոլոր զրույցները թող լինեն Բարձրյալի Օրենքի մասին։
24 Ճարտար վարպետները գովաբանվում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խոսքով։
25 Լեզվանի մարդն ահավոր է իր քաղաքում, և ատելի է նա, ով հանդուգն է իր խոսքով։