Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն.«Մեր հացը կուտենք և մեր զգես…
1 Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն.
«Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք,
միայն թե քո անունը լինի մեզ վրա.
մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
Երուսաղեմը պիտի վերականգնվի
2 Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։ 3 Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար, 4 քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։ 5 Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։ 6 Հովանի պիտի լինի տոթի դեմ, և ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։