Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար«Բազում անգամ մարտ…

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

«Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ

Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-

2 Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ

Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։

3 Մեղավորները հարվածեցին թիկունքներիս,

Երկարացրին իրենց անօրենությունները»։

4 Արդար է Տերը, մեղավորների լուծը նա կխորտակի։

5 Կամաչեն և կընկրկեն

Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

6 Նրանք կլինեն տանիքի խոտի նման,

Որ չորանում է հնձվելուց առաջ։

7 Դրանով հնձվորն իր բուռը չի լցնի,

Ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։

8 Նրանց կողքից անցնողները չեն ասի.

«Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի,

Եվ օրհնյալ լինեք Տիրոջ անունով»։