Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փղշտացիների կործանումըԱյլազգիների մասին1 *Տիրոջ խոսքն այլազգիների մաս…

Փղշտացիների կործանումը

Այլազգիների մասին

*Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։

2 Այսպես է ասում Տերը.

«Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից,

որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով,

պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ,

քաղաքն իր բնակիչներով։

Պիտի գոչեն մարդիկ,

և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն

3 ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից,

նրա կառքերի շաչյունից

և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները,

որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան

4 այն օրը, որը վրա է հասնելու

բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։

Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [եբր․ և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը]

և նրանց մյուս բոլոր օգնականներին»։

Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։

5 Գազայում այնպիսի սուգ պիտի լինի,

որ մարդիկ խուզեն իրենց գլուխները,

Ասկաղոնը պիտի ոչնչանա,

ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես,

6 դու, Տիրո՛ջ սուր,

մինչև ե՞րբ դադար չպիտի առնես,

վերադարձի՛ր քո պատյանը,

հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։

7 Ինչպե՞ս դադար առնի նա.

չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա,

ովքեր մնացել էին ծովեզերքին։

*47.1-7-ը = հուն. 29.1-7-ին։