Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս ԴավթիՏե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով,Սաղմոս պիտի երգե…

1 Սաղմոս Դավթի

Տե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով,

Սաղմոս պիտի երգեմ քեզ հրեշտակների առջև,

Որովհետև լսեցիր բերանիս խոսքերը։

2 Պիտի երկրպագեմ քո սուրբ տաճարում

Եվ խոստովանեմ անունդ

Քո ողորմության և ճշմարտության համար.

Ամեն ինչում մեծարեցիր քո սուրբ անունը։

3 Որ օրը քեզ աղոթեմ, լսի՛ր ինձ շուտով

Եվ բազմացրո՛ւ հոգուս զորությունները։

4 Աշխարհի բոլոր թագավորները

Քեզ պիտի խոստովանեն,

Որովհետև լսեցին քո բերանի խոսքերը

5 Եվ պիտի օրհնեն քո ճամփաները։

Քանզի մեծ է փառքը Տիրոջ,

6 Քանզի բարձր է Տերը,

Տեսնում է խոնարհներին,

Հպարտներին՝ հեռվից ճանաչում։

7 Եթե ընթանամ նեղությունների միջով,

Կփրկես ինձ թշնամու բարկությունից.

Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,

8 Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։

Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր,

Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։