Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Դավթի2 Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի …

1 Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Դավթի

2 Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը

Ամբողջ աշխարհում։

Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։

3 Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից

Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների,

Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։

4 Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ,

Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։

5 Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան,

Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։

6 Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան,

Փառքով ու պատվով պսակեցիր նրան

7 Եվ կանգնեցրիր նրան քո բոլոր ձեռակերտների վրա։

Ամեն ինչ հնազանդ դարձրիր նրա ոտքերի տակ՝

8 Ոչխար, արջառ և ամեն տեսակի վայրի անասուն,

9 Երկնի թռչուններ ու ծովի ձկներ, որ շրջում են ուղիներում ծովի։

10 Տե՜ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է

Քո անունը երկրի վրա։