Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Կիրակնօրյա սաղմոս ԴավթիՏիրոջն է երկիրն իր ամբողջությամբ,Աշխարհը և ն…

1 Կիրակնօրյա սաղմոս Դավթի

Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ,

Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։

2 Նա ինքը ծովի վրա գցեց հիմքերը երկրի

Եվ այն հաստատեց գետերի վրա։

3 Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը,

Կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում։

4 Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի,

Ով հանձն չի առել ունայնություն

Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,

5 Նա օրհնություն կստանա Տիրոջից

Եվ ողորմություն՝ իր փրկիչ Աստծուց։

6 Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը,

Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։

7 - Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները.

Թող բացվեն դարպասները,

Եվ ներս մտնի փառքի Թագավորը։

8 - Ո՞վ է փառքի այս Թագավորը.

Իր զորությամբ հզոր Տերը,

Պատերազմի մեջ հզոր Տերը։

9 - Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները.

Թող բացվեն դարպասները,

Եվ ներս մտնի փառքի Թագավորը։

10 - Ո՞վ է փառքի այս Թագավորը.

Զորությունների Տերը.

- Սա ինքն է փառքի Թագավորը։