Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Գոհաբանական սաղմոս ԴավթիԵկե՛ք ցնծանք Տիրոջ առջև,Աղաղակենք մեր փրկիչ…
1 Գոհաբանական սաղմոս Դավթի
Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև,
Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն,
2 Փութանք նրա առջև խոստովանությամբ,
Սաղմոսներով աղաղակենք նրան։
3 Տերը մեծ Աստված է, մեծ թագավոր ողջ երկրում։
4 Նրա ձեռքերում են երկրի բոլոր եզերքները,
Նրանն են լեռների բարձունքները։
5 Նրանն է ծովը. նա արարեց այն,
Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։
6 Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք
Եվ արտասվենք մեր արարչի՝ Տիրոջ առջև։
7 Նա ինքն է մեր Աստվածը,
Մենք՝ նրա ձեռքի ժողովուրդը
Եվ նրա արոտի հոտը։
Այսօր, երբ նրա ձայնը լսեք,
8 Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ,
Ինչպես փորձության օրն անապատում,
9 Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ,
Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։
10 Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի.
«Միշտ մոլորված են սրտով
Ու ճանապարհներս չճանաչեցին»։
11 Ուստի երդվեցի բարկությանս մեջ,
Որ իմ հանգստի մեջ նրանք չեն մտնի։