Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։Տերը վրեժխնդիր է և բ…
1 Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։
Տերը վրեժխնդիր է և բարի
2 Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը.
Տերը վրեժխնդիր է բարկությամբ,
Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից,
և ինքն է վերացնում իր թշնամիներին։
3 Համբերատար է Տերը,
և մեծ է նրա զորությունը,
Տերն արդարացնելով չի արդարացնում։
Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է.
քամին նրա ձին է [եբր․ ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
4 Սաստում է ծովը և ցամաքեցնում այն,
ավերում է բոլոր գետերը։
Տկարացան բասանացին ու Կարմելոսը,
Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։
5 Լեռները շարժվեցին նրանից,
և բլուրները սասանվեցին,
նրա առջև խախտվեց երկիրը,
և նրա բոլոր բնակիչները։
6 Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա,
և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։
Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [եբր․ իջավ որպես կրակ],
և ժայռերը խորտակվեցին նրանից։
7 Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ,
որոնք սպասում են իրեն նեղության օրը.
և ճանաչում է իրենից երկյուղածներին։
8 Բայց վրա հասնող հեղեղով վերջ կտա ընդդեմ ելածներին,
և խավարը կհալածի նրա թշնամիներին։
Պատգամներ Հուդայի երկրին
9 Ի՞նչ եք խորհում Տիրոջ դեմ.
ավարտն ինքն է անելու և երկու անգամ նույն վրեժը չի լուծի նեղության ժամանակ։
10 Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան.
կուտվի պատված բաղեղի պես
և ինչպես եղեգը՝ երաշտով լի։
11 Քեզնից միտք կելնի Տիրոջ դեմ՝
հակառակությամբ չարիք խորհելու։
12 Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար.
«Այնպես կզատվեն,
որ քո լուրն այլևս չի լսվի։
13 Արդ՝ կփշրեմ նրա գավազանը քեզնից
և քո կապանքները կխզեմ»։
14 Եվ Տերը հրաման կտա քեզ համար,
և քո անունով այլևս չի սերմանվի.
«Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները
և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։