Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժողովրդի կեղծ զղջումը1 Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կաս…

Ժողովրդի կեղծ զղջումը

1 Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն.

«Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ.

որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի,

վիրավորել է և կվիրակապի մեզ։

2 Երկու օրից կկենդանացնի մեզ,

իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ

3 և կճանաչենք

ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։

Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը,

և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։

4 Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ,

կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛,

որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է

և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։

5 Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին

և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով.

քո արդարադատությունը կծագի լույսի պես։

6 Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն,

և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։

7 Սակայն նրանք նմանվեցին մի մարդու, որը դրժում է ուխտը։ Արդ, արհամարհեց ինձ

8 Գաղաադը, քաղաք, որ սնոտի բաներ է անում և խառնում ջրերը.

9 քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։

Քահանաները թաքցրին ճանապարհը,

սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին

10 Իսրայելի տան մեջ։ Տեսա արհավիրքները.

արդ, պոռնկացավ Եփրեմը,

և պղծվեց Իսրայելը։

11 Հուդան սկսեց այգեկութը,

երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։