Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին։ Սաղմոս Կորխի որդիների2 Սիրեցիր, Տե՛ր, քո երկիրըԵվ վերադա…

1 Դպրապետին։ Սաղմոս Կորխի որդիների

2 Սիրեցիր, Տե՛ր, քո երկիրը

Եվ վերադարձրիր Հակոբի գերությունը.

3 Ներեցիր ժողովրդիդ անիրավությունը,

Ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։

4 Լռեցրիր քո ամբողջ բարկությունը,

Հրաժարվեցիր քո սաստիկ բարկությունից։

5 Դարձի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր,

Եվ բարկությունդ հեռացրո՛ւ մեզանից։

6 Մի՛ բարկացիր մեզ վրա հավիտյան

Եվ բարկությունդ մի՛ տարածիր սերնդեսերունդ։

7 Աստվա՛ծ, մեզ դառնալով՝ դու պիտի ապրեցնես մեզ,

Քո ժողովուրդը քեզանով պիտի ուրախանա։

8 Տե՛ր, քո ողորմությո՛ւնը ցույց տուր մեզ

Եվ տո՛ւր մեզ քո փրկությունը։

9 Լսեցինք, թե ի՛նչ պիտի խոսի Տերը՝ Աստված.

Խաղաղություն պիտի խոսի իր ժողովրդին,

Իր սրբերին և նրանց, ովքեր նրան են դարձել սրտերով։

10 Մոտ է նրա փրկությունը իրենից երկյուղածներին,

Նրա փառքը պիտի բնակվի մեր երկրում։

11 Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն,

Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։

12 Ճշմարտությունը երկրից բուսեց,

Արդարությունը երկնքից երևաց։

13 Տերը քաղցրություն պիտի տա,

Եվ մեր երկիրը՝ իր պտուղը։

14 Արդարությունը պիտի ընթանա նրա առջևից՝

Ճանապարհ տալով նրա քայլերին։