Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ Ասափի օրհներգության սաղմոսը։ Երգ ասորեստանցիների մասին2 …

1 Դպրապետին՝ Ասափի օրհներգության սաղմոսը։ Երգ ասորեստանցիների մասին

2 Հայտնի է Աստված Հուդայի երկրում,

Եվ մեծ է նրա անունն Իսրայելում։

3 Խաղաղության մեջ հաստատվեց նրա տեղը,

Եվ բնակությունը՝ Սիոնում։

4 Տերն այնտեղ խորտակեց աղեղի զորությունը,

Զենքը, սուրը և ճակատամարտը։

5 Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների։

6 Պիտի խռովվեն բոլորը, որ սրտով անմիտ են,

Ննջեցին իրենց քնի մեջ և ոչինչ չգտան.

Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար,

7 Նաև նրանք, որ ձի էին հեծել,

Քո սաստից ննջեցին, ո՛վ Հակոբի Աստված։

8 Ահեղ ես դու. քո բարկության պատճառով ո՞վ կարող է քեզ ընդդիմանալ։

9 Երբ երևացիր երկնքից, քո բարկությունը հայտնվեց։

Երկիրը վախեցավ և սարսեց, 10 երբ Աստված եկավ դատելու,

Ապրեցնելու երկրի բոլոր հեզերին։ Հանգիստ

11 Քանզի մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ,

Եվ իմաստությամբ ծածկվածները

Պիտի օրհնեն քեզ։

12 Ուխտե՛ք և կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու համար

Բոլորդ, որ նրա շուրջն եք։

Զոհե՛ր մատուցեք 13 Ահեղին,

Որ առնում է իշխանների հոգիները,

Եվ որից սարսում են

Երկրի բոլոր թագավորները։