Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նախահայրերը(Ա Մն. 1.1-4)1 ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [եբր․ Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ…

Նախահայրերը
(Ա Մն. 1.1-4)

1 ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [եբր․ Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին [եբր․ մարդուն], ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, 2 արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց Ադամ [եբր․r մարդ] անվանեց այն օրը, երբ ստեղծեց նրանց։

3 Ադամը 230 [եբր․ 130]* տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։ 4 Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս 700 [եբր․ 800] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 5 Ադամի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 930 տարի, և մեռավ։

6 Սեթը 205 [եբր․ 105] տարի ապրելուց հետո ծնեց Ենովսին։ 7 Ենովսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս 707 [եբր․ 807] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 8 Սեթի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 912 տարի, և մեռավ։

9 Ենովսը 190 [եբր․ 90] տարի ապրելուց հետո ծնեց Կայնանին։ 10 Կայնանին ծնելուց հետո Ենովսն ապրեց ևս 715 [եբր․ 815] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 11 Ենովսի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 905 տարի, և մեռավ։
12 Կայնանը 170 [եբր․ 70] տարի ապրելուց հետո ծնեց Մաղաղայելին։ 13 Մաղաղայելին ծնելուց հետո Կայնանն ապրեց ևս 740 [եբր․ 840] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 14 Կայնանի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 910 տարի, և մեռավ։

15 Մաղաղայելը 165 [եբր․ 65] տարի ապրելուց հետո ծնեց Հարեդին։ 16 Հարեդին ծնելուց հետո Մաղաղայելն ապրեց ևս 730 [եբր․ 830] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 17 Մաղաղայելի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 895 տարի, և մեռավ։

18 Հարեդը 162 տարի ապրելուց հետո ծնեց Ենովքին։ 19 Ենովքին ծնելուց հետո Հարեդն ապրեց ևս 800 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 20 Հարեդի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 962 տարի, և մեռավ։

21 Ենովքը 165 [եբր․ 65] տարի ապրելուց հետո ծնեց Մաթուսաղային։ 22 Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո աստվածահաճո կյանքով ապրեց ևս 200 [եբր․ 300] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 23 Ենովքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 365 տարի։ 24 Ենովքը ապրեց աստվածահաճո կյանքով, և նրան ոչ ոք չգտավ, որովհետև Աստված նրան փոխադրել էր։

25 Մաթուսաղան 187 տարի ապրելուց հետո ծնեց Ղամեքին։ 26 Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց ևս 782 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 27 Մաթուսաղայի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 969 տարի, և մեռավ։
28 Ղամեքը 188 [եբր․ 182] տարի ապրելուց հետո որդի ծնեց 29 և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։ 30 Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս 565 [եբր․ 595] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 31 Ղամեքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 753 եբր․ 777] տարի, և մեռավ։

32 Նոյը 500 տարեկան էր, երբ ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։

*Թվականների նման տարբերություններ շատ կան Սուրբ Գրքում։ Մշտապես հետևելու ենք գրաբարին, եթե այն բացահայտ սխալ չէ։