Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին։ Սաղմոս ԴավթիՏիրոջը հուսացի.Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղո…

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Տիրոջը հուսացի.

Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։

2 Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները

Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ,

Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։

3 Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին.

Արդարն ի՞նչ կարող էր անել։

4 Տերն իր սուրբ տաճարում է,

Տիրոջ գահը՝ երկնքում։

Նրա աչքերը տնանկներին են նայում,

Իսկ արտևանունքները քննում են մարդկանց որդիներին։

5 Տերն է քննում արդարին և ամբարիշտին։

Ով մեղքն է սիրում, ատում է ինքն իրեն։

6 Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա.

Այս մրրիկն է նրանց բաժակի բաժինը։

7 Արդար է Տերը և արդարություն է սիրում.

Ճշմարտությանն է նայում երեսը նրա։