Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների2 Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք,Ցնծ…

1 Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

2 Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք,

Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն,

3 Տերը բարձրյալ է, Տերն ահարկու.

Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։

4 Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին

Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։

5 Մեզ իրեն որպես ժառանգություն ընտրեց,

Հակոբի գեղեցկությունները, որ և սիրեց։

6 Աստված համբարձվեց օրհնությամբ,

Մեր Տերը՝ փողի ձայնով։

7 Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,

Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։

8 Ողջ երկրի վրա մեծ թագավորն Աստված է.

Նրան սաղմո՛ս երգեցեք իմաստությամբ։

9 Թագավորեց Աստված հեթանոսների վրա,

Աստված նստեց իր սրբության Աթոռի վրա։

10 Ժողովուրդների իշխանները հավաքվեցին

Աբրահամի Աստծու մոտ,

Քանզի Աստծու զորությունները

Երկրից շատ ավելի բարձրացան։