Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Համանի մտադրությունը Մուրթքեին կախելու մասին4 Եսթերն ասաց. «Այսօր ինձ…

Համանի մտադրությունը Մուրթքեին կախելու մասին

4 Եսթերն ասաց. «Այսօր ինձ համար նշանավոր օր է։ Արքա՛, եթե կամենում եք, Համանի հետ եկե՛ք իմ խնջույքին, որ տալու եմ այսօր»։ 5 Թագավորն ասաց. «Շտապ կանչե՛ք Համանին, որպեսզի կատարենք Եսթերի խնդրանքը»։ Եվ նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջույքին։ 6 Մինչ գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ ես ցանկանում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես, քեզ կտամ»։ 7 Եսթերն ասաց. «Իմ աղաչանքն ու իմ խնդրանքը այս է. 8 եթե ես արքայի առաջ շնորհ գտա, թող արքան և Համանը վաղը կրկին գան ինձ մոտ խնջույքի»։

9 Համանն արքայից բաժանվեց մեծ ուրախությամբ և զվարթությամբ։ Սակայն երբ Համանը թագավորի տանը տեսավ հրեա Մուրթքեին, շատ բարկացավ։ 10 Ապա մտավ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր կին Զովսարային 11 և պատմեց նրանց իր մեծության ու փառքի մասին, որով թագավորն իրեն շրջապատել էր, և թե ինչպես իրեն իր թագավորության առաջինն էր դարձրել։ 12 Համանն ասաց. «Եսթեր տիկինը ինձանից բացի ոչ ոքի չհրավիրեց արքայի հետ խնջույքի, և վաղը կրկին ինձ հրավիրեց։ 13 Սակայն ինձ հաճելի չէ, երբ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի տանը»։ 14 Նրա կին Զովսարան և նրա սիրելիները նրան ասացին. «Հրամայի՛ր հիսուն կանգուն երկարությամբ մի փայտ կտրել. առավոտյան արքային կասես, որ Մուրթքեն կախվի այդ փայտից, ապա արքայի հետ կմտնես խնջույքի և կզվարճանաս նրա հետ»։ Այդ խոսքերը հաճելի եղան Համանին, և փայտը պատրաստվեց։