Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին։ Սաղմոս ԴավթիՏերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում,Մ…

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Տերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում,

Մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»։

2 Տերը քեզ զորության գավազան կուղարկի Սիոնից,

Եվ դու կտիրես քո թշնամիների մեջ։

3 Քեզ հետ է իմ զորության օրերի սկիզբը,

Քո սրբերի վայելչության մեջ։

Արուսյակից առաջ ծնեցի քեզ արգանդից։

4 Երդվեց Տերը և չի զղջա.

Դու ես քահանա հավիտյան՝

Մելքիսեդեկի կարգի համաձայն,

5 Եվ Տերը քո աջ կողմում է։

Բարկության օրը կխորտակի թագավորներին,

6 Կդատի հեթանոսներին,

Կբազմացնի հարվածները

Եվ կխորտակի շատերի գլուխները երկրում։

7 Ճանապարհին կխմեցնի առվակներից,

Դրա համար էլ բարձր կպահի գլուխները։