Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթք Տիրոջ ժողովրդի համար1 Ողորմի՛ր մեզ, բոլորի՛ Տեր, Աստվա՛ծ, և նայ…

Աղոթք Տիրոջ ժողովրդի համար

1 Ողորմի՛ր մեզ, բոլորի՛ Տեր, Աստվա՛ծ, և նայի՛ր։
2 Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մեջ։
3 Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրա, և նրանք թող տեսնեն քո զորությունը։
5 Ինչպես նրանց առջև ցույց տվեցիր մեր մեջ եղած քո սրբությունը, այնպես մեր առջև ցո՛ւյց տուր նրանց մեջ եղած քո մեծությունը, և թող ճանաչեն քեզ, ինչպես որ մենք ճանաչեցինք, քանզի չկա Աստված քեզանից բացի, Տե՛ր։
6 Նորոգի՛ր նշանները և նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։
7 Փառավորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։
8 Արթնացրո՛ւ քո զայրույթը և թափի՛ր բարկությունդ։
9 Վերացրո՛ւ ախոյանին, ոչնչացրո՛ւ թշնամուն։
10 Փութա՛ հասնել ժամանակին և հիշի՛ր ժամադրությունը, և թող պատմեն քո մեծագործությունները։
11 Կրակի բարկությամբ թող ոչնչանա սրից փախչողը, և ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն։
12 Փշրի՛ր թշնամի այն իշխանների գլուխները, ովքեր ասում են. «Ոչ ոք չկա մեզանից բացի»։
13 Հավաքի՛ր Հակոբի բոլոր ցեղերին, թող նրանց սիրտը պայծառ լինի, թող մտահոգվեն առատ խորտիկների սեղանների համար։ Նրանց դարձրո՛ւ քո ժառանգությունը, ինչպես սկզբում էր։