Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս ԵրեմիայիԱյնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ,Նստում էինք ու լաց լ…

1 Սաղմոս Երեմիայի

Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ,

Նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս։

2 Նրանց ուռիներից էինք կախել մեր քնարները։

Այնտեղ մեզ գերողներն օրհնության խոսքեր էին ուզում,

3 Մեզ գերեվարողները ստիպում էին մեզ և ասում.

«Մեզ երգե՛ր ասեք օրհնությունից Սիոնի»։

4 Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում

Օրհնությունները Տիրոջ։

5 Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ,

Թող իմ աջը մոռանա ինձ,

Թե չհիշեմ քեզ,

6 Թող լեզուս կցվի քիմքիս,

Եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ,

Սկի՛զբն իմ ուրախության։

7 Տե՛ր, հիշի՛ր Եդովմի որդիներին,

Որ Երուսաղեմի անկմանը ասում էին.

«Քանդե՛ք, քանդե՛ք,

Հիմնահատակ քանդե՛ք»։

8 Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների,

Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ,

Ինչպես դու հատուցեցիր մեզ։

9 Երանի՜ նրան, որ կառնի քո մանուկներին

Եվ քարին կհարվածի։