Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ա…

1 Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։

2 Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։

3 Երբ ամբարիշտը հասնում է չարիքների խորքերը, արհամարհում է, բայց իր վրա անարգանք և նախատինք են հասնում։

4 Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։

5 Դատաստանի ժամանակ ամբարիշտը չպետք է արդարացվի, ոչ էլ արդարի իրավունքը մերժվի։

6 Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։

7 Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։

8 Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։

9 Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։

10 Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։

11 Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։

12 Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։

13 Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։

14 Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։

15 Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։

16 Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։

17 Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։

18 Լռությունը մեղմացնում է հակառակությունը և զորեղների միջև վճռում է հարցը։

19 Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։

20 Մարդ իր բերանի պտղով պիտի հագեցնի իր որովայնը և իր շուրթերի պտղով պիտի հագենա։

21 Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։

22 Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։

22ա Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

23 Աղքատն աղաչում է թախանձագին, իսկ հարուստը՝ պատասխանում անզուսպ։

24 Մարդը լկտիությամբ բոզանոց է գնում։ Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։