Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երեկոյան աղոթք1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի2 Երբ քեզ դիմեցի, դու …
Երեկոյան աղոթք
1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի
2 Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր
Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված.
Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր,
Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
3 Մարդկա՛նց որդիներ,
Մինչև ե՞րբ պիտի խստասիրտ մնաք,
Ինչո՞ւ եք սիրում նանրությունը
Եվ սուտը փնտրում։
4 Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց
Իր սրբի համար,
Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։
5 Բարկանալիս մի՛ մեղանչեք,
Ինչ որ ձեր սրտերում խորհեք,
Զղջացե՛ք ձեր անկողիններում։
6 Արդարության զոհե՛ր մատուցեք
Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։
7 Շա՜տ են ասողները,
Թե ո՛վ մեզ բարություն պիտի ցույց տա։
Քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց,
8 Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։
Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։
9 Խաղաղությամբ ու վստահությամ
Պիտի ննջենք և արթնանանք.
10 Ո՜վ Տեր, միայն դու ես
Ապահովության մեջ պահում մեզ։