Հին Կտակարան
Նոր Կտակարան
Որթատունկի փայտի մասինԱռակ որթատունկի մասին1 Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց …
Որթատունկի փայտի մասին
Առակ որթատունկի մասին
1 Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, բոլոր այն ճյուղերի փայտերի համեմատությամբ, որ անտառի ծառերից են, ինչի՞ կծառայի որթատունկի փայտը։ 3 Մի՞թե նրանից փայտ կարող են վերցնել՝ որևէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կարող են վերցնել՝ դրանից աման կախելու համար։ 4 Այն միայն կրակին է տրվում, որ սպառվի, քանի որ կրակը նրանից հատված ճյուղը տարեցտարի սպառում է, և որթատունկն իսպառ վերանում է. մի՞թե այն որևէ գործի համար պիտանի է լինում։ 5 Նույնիսկ եթե որթատունկն ամբողջական է հատվում, դարձյալ ոչ մի գործի համար պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրո ճարակ է դառնում. ոչ մի բանի բոլորովին պիտանի չէ։ 6 Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինչպես որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտն եմ հանձնել՝ հրո ճարակ լինելու, նույնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ հանձնելու։ 7 Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։ 8 Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։