Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին։ Սաղմոս ԴավթիԱնզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։Ապականվ…

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։

Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ,

Եվ չկա մեկը, որ բարություն գործի։

2 Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին՝

Տեսնելու, թե կա՞ Աստծուն փնտրող մի իմաստուն մարդ։

3 Ամենքը միասին խոտորվեցին և անպիտան դարձան,

Չկա բարություն անող, մինչև իսկ մեկ հոգի չկա։

4 Ինչպե՞ս է, որ նրանք չեն գիտակցում,

Որ անօրենություն են գործում.

Ովքեր ուտում են իմ ժողովրդին որպես հացի կերակուր

Եվ չեն դիմում Տիրոջը։

5 Այնտե՛ղ կսարսռան երկյուղից, որտեղ երկյուղ չկա,

Որովհետև Տերն արդարների ազգի մեջ է։

6 Անարգեցիք աղքատի խորհուրդը,

Բայց Տերն է նրա հույսը։

7 Սիոնից ո՞վ կտա փրկությունն Իսրայելի։

Երբ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից,

Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։