Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Ալելուիա՝ Անգեոսի և ԶաքարիայիՕրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ս.2 Պիտի օրհնեմ Տ…
1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի
Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ս.
2 Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում,
Սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։
3 Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա,
Որովհետև նրանք չեն կարող փրկել։
4 Նրանց հոգին դուրս պիտի գա, և նրանք կրկին հող պիտի դառնան,
Եվ այդ օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան։
5 Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Աստվածն է,
Եվ նրա հույսը Տիրոջ՝ Աստծու վրա է,
6 Որ ստեղծեց երկինքն ու երկիրը,
Ծովը և նրա մեջ եղած ամեն ինչը։
Նա, ով պահպանում է ճշմարտությունը հավիտյան
7 Եվ տեսնում է զրկվածների արդար դատը։
Տերը հաց է տալիս քաղցածներին
Եվ կապյալներին արձակում։
8 Տերը բացում է կույրերի աչքերը,
Իմաստություն է տալիս նրանց,
Ոտքի է կանգնեցնում գլորվածներին։
Տերը սիրում է արդարներին,
9 Տերը պահպանում է պանդուխտներին,
Տերն ընդունում է որբերին ու այրիներին
Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։
10 Տերը պիտի թագավորի հավիտյան,
Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ։