Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Աղոթք Դավթի՝ իմաստության, երբ նա քարայրում էր2 Իմ ձայնով ես Տիրոջն …

1 Աղոթք Դավթի՝ իմաստության, երբ նա քարայրում էր

2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի,

Իմ ձայնով Տիրոջն աղաչեցի,

3 Տիրոջ առջև պիտի սփռեմ իմ աղոթքները,

Նրա առջև պիտի պատմեմ նեղություններս։

4 Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր,

Ճանաչեցիր իմ շավիղները.

Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։

5 Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր,

Փախուստս էլ անօգուտ եղավ,

Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։

6 Աղաղակեցի քեզ, Տե՜ր, և ասացի.

«Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի աշխարհում»։

7 Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը,

Որովհետև ես հույժ տկարացա.

Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից,

Որովհետև ինձանից հզոր եղան։

8 Տե՜ր, հանի՛ր ինձ բանտից,

Որ գոհություն մատուցեմ քո անվանը

Արդարների հավաքին,

Քանի որ օգնեցիր ինձ։