Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համարԱչքերս դեպի լեռներ…

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Աչքերս դեպի լեռներն ուղղեցի,

Որտեղից ինձ օգնություն պիտի գա։

2 Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա,

Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։

3 Թող քո ոտքը չսասանվի,

Թող չննջի քո պահապանը,

4 Ինչպես պահապանը Իսրայելի,

Որ ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում։

5 Տերը կպահպանի քեզ,

Եվ Տերը կընդունի քեզ իր աջ ձեռքով։

6 Ցերեկվա արևը քեզ չի այրի,

Ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։

7 Տերն ամեն չարից քեզ կպահի.

Տերը կպահպանի անձդ։

8 Քո ելքն ու մուտքը Տերը կպահի

Այսուհետև մինչև հավիտյան։