Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված կործանելու է Մովաբը1 Պատգամ մովաբացիների մասին.գիշերով պիտի կո…

Աստված կործանելու է Մովաբը

1 Պատգամ մովաբացիների մասին.

գիշերով պիտի կոտորվի մովաբացին,

գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։

2 Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝

ձեր մեհյանի տեղը։

Այնտեղ պիտի բարձրանաք՝

մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։

Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը

և խուզել իր մորուքը։

3 Նրա հրապարակներում քո՛ւրձ հագեք,

նրա տանիքների վրա լաց ու կո՛ծ արեք

և նրա փողոցներում ամենքդ ողբացե՛ք ու լացե՛ք։

4 Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին,

նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան,

ահա թե ինչու մովաբացին ճչում է,

և նրա հոգին գիտակցում է։

5 Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր,

որովհետև նա երեքամյա երինջ է։

Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով

պիտի բարձրանան քեզ մոտ,

Արոնիիմի ճանապարհին

պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։

6 Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի,

նրա խոտը պիտի չորանա,

և այնտեղ դալար բույս չի լինելու.

7 մի՞թե այդպես պիտի փրկվի։

Նրա ձորերի վրա պիտի բերեմ արաբացիներին, որ գրավեն,

8 քանզի մովաբացու սահմանների

բողոքը միացավ գալիմացու բողոքին,

նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։

9 Եվ Ռեմոնի ջուրը պիտի լցվի արյամբ,

քանի որ Ռեմոնի վրա պիտի բերեմ արաբացիներին

ու վերացնեմ Մովաբի զավակին,

Արիելին և Ադեմի մնացորդին էլ։