Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս Դավթի՝ խոստովանությանԱղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,2 Եվ ծ…

1 Սաղմոս Դավթի՝ խոստովանության

Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,

2 Եվ ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ.

Նրա դիմաց ցնծությա՛մբ մտեք,

3 Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։

Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք.

Մենք նրա ժողովուրդը

Եվ նրա արոտի ոչխարներն ենք։

4 Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ,

Նրա սրահները՝ օրհնությամբ։

Խոստովանե՛ք Տիրոջը

Եվ օրհնե՛ք նրա անունը։

5 Քաղցր է Տերը,

Հավիտյան է նրա ողորմությունը,

Նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ։