Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության, 2 երբ զիփացիները եկան…

1 Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության, 2 երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ»

3 Ո՜վ Աստված, քո անունով փրկի՛ր ինձ

Եվ քո զորությամբ արդարացրո՛ւ ինձ։

4 Ո՜վ Աստված, լսի՛ր աղոթքս,

Ակա՛նջ դիր իմ խոսքերին։

5 Օտարները հարձակվեցին ինձ վրա,

Հզորները կյանքս խլել ուզեցին

Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։

6 Ահա Տերն է իմ օգնականը,

Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։

7 Դարձնելով չարը թշնամիներիս վրա՝

Կորցրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ։

8 Ես իմ կամքով քեզ զոհեր պիտի մատուցեմ

Եվ պիտի խոստովանեմ քո անունը, Տե՛ր,

Որովհետև բարի է։

9 Իմ բոլոր նեղություններից փրկեցիր ինձ,

Եվ իմ աչքը տեսավ թշնամիներիս կործանումը։