Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Սաղմոս ԴավթիԵս պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր,Քո ողորմության և իրավունքի համ…
1 Սաղմոս Դավթի
Ես պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր,
Քո ողորմության և իրավունքի համար,
2 Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ
Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ,
Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։
3 Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի
Եվ ատեցի ուրացություն անողներին։
4 Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ,
Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։
5 Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին,
Նրան հայտնապես հալածեցի,
Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով,
Նրա հետ հաց չկերա։
6 Աչքերս դեպի երկրի հավատացյալներն էին,
Որպեսզի նրանք ինձ հետ նստեն.
Ով գնում էր անբիծ ճանապարհով,
Նա էր ինձ ծառայում։
7 Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում,
Անիրավություն խոսողն աչքերիս առջև
Հաջողություն չուներ։
8 Ամեն առավոտ սպանում էի
Երկրի բոլոր մեղավորներին.
Պիտի վերացնեմ Տիրոջ քաղաքից
Բոլոր նրանց, ովքեր
Անօրենություն են գործում։