Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ովսեեն և անհավատարիմ կինը1 Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարո…
Ովսեեն և անհավատարիմ կինը
1 Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարություն ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես Աստված է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։ 2 Նրան ինձ համար վարձեցի տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով և մի մատնաչափ գինիով։ 3 Եվ ասացի նրան. «Դու շատ օրեր կբնակվես ինձ հետ և այլևս ո՛չ կպոռնկանաս, ո՛չ էլ ուրիշ տղամարդունը կլինես, և ես կլինեմ քոնը»։ 4 Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։ 5 Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։