Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, նեղված անձերն ու ձանձրացած հոգիներ…

1 Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, նեղված անձերն ու ձանձրացած հոգիներն աղաղակում են քեզ։ 2 Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր, որովհետև ողորմած Աստված ես և ողորմի՛ր, որովհետև մեղանչեցինք քո առաջ, 3 քանի որ դու բնակվում ես հավիտյան, իսկ մենք կորստական ենք հավիտյան։ 4 Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, լսի՛ր աղոթքն Իսրայելի մեռյալների և քո առաջ մեղավորների որդիների, որոնք չլսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը, և չարիքները պատեցին մեզ։ 5 Մի՛ հիշիր մեր հայրերի անիրավությունները, այլ հիշի՛ր քո ձեռքը* և քո անունն այս ժամանակ, 6 որովհետև դու ես Տերը՝ մեր Աստվածը, և կօրհնաբանենք քեզ, Տե՛ր։ 7 Քանի որ նրա համար դրեցիր քո երկյուղը մեր սրտերում, որ քո անունը կանչենք և օրհնաբանենք քեզ մեր գերության մեջ, որովհետև դարձրինք մեր սրտերում քո առաջ մեր մեղավոր հայրերի բոլոր անիրավությունները։ 8 Ահա մենք այսօր մեր գերության մեջ ենք, ուր ցրեցիր մեզ որպես նախատինք, նզովք և պարտք մեր հայրերի բոլոր անօրենությունների պատճառով, որ ապստամբեցին Տիրոջ՝ մեր Աստծու դեմ։

Խորհրդածություն իմաստության մասին.

Հորդոր

9 Լսի՛ր, Իսրայե՛լ, կյանքի պատգամները,
ակա՛նջ դրեք՝ ճանաչելու իմաստությունը։
10 Ի՞նչ է, Իսրայե՛լ,
ինչո՞ւ ես թշնամիների այդ երկրում։
Ծերացար օտարության երկրում,
11 խառնակվեցիր դիակների հետ,
համարվեցիր դժոխք իջածների հետ,
12 թողեցիր իմաստության երկիրը։
13 Եթե Աստծու ճանապարհով գնացած լինեիր,
խաղաղությամբ կբնակվեիր հավիտյանս ժամանակներ։
14 Սովորի՛ր՝ որտե՛ղ է իմաստությունը,
որտե՛ղ է զորությունը,
որտե՛ղ է հանճարը՝
միանգամից ճանաչելու, թե ո՛րն է երկարատև կյանքը,
որտե՛ղ են աչքերի լույսն ու խաղաղությունը։

Իմաստությունն անմատչելի

15 Ո՞վ գտավ նրա տեղը,
և ո՞վ մտավ նրա գանձերի մեջ։
16 Որտւ ոսկի են աշխատում և հոգ տանում,
նրանց գործերը հանգամանք չունեն.
19 ապականվեցին ուե՞ղ են հեթանոսների իշխանները և նրանք,
որ տիրում էին երկրի գազաններին,
17 որ երկնքի թռչունների հետ էին ճախրում
և գանձում էին արծաթ ու ոսկի,
որոնց հուսացին մարդիկ.
նրանց ունեցվածքին չափ չկար.
18 ովքեր արծաթ ո դժոխք իջան,
և ուրիշները նրանց փոխարեն կանգնեցին։
20 Երիտասարդները տեսան լույսը և բնակվեցին երկրի վրա,
բայց իմաստության ճանապարհները չճանաչեցին,
21 չհասկացան նրա շավիղները և չկանգնեցին նրա վրա։
Նրանց որդիները նրա ճանապարհից հեռու մնացին։
22 Ո՛չ Քանանում լսելի եղավ, ո՛չ երևաց Թեմանում,
23 ո՛չ էլ Հագարի որդիներն են իմաստություն փնտրում։
Մերանի և Թեմանի վաճառականները,
առասպելախոսները և իմաստություն քննողներն
իմաստության ճանապարհը չճանաչեցին,
ոչ էլ նրանց համար հուշում եղան նրա շավիղները։
24 Ո՛վ Իսրայել, ինչպես որ մեծ է Աստծու տաճարը,
նույնպես ընդարձակ է նրա ունեցվածքի տեղը,
25 մեծ է և չափ չկա, բարձր է և անչափ։
26 Այնտեղ ծնվեցին անվանի հսկաները՝
ի սկզբանե վիթխարի և պատերազմների հմուտ լինելով։
27 Աստված ո՛չ ընտրեց նրանց,
ո՛չ էլ իմաստության ճանապարհ տվեց նրանց։
28 Եվ կորստյան մատնվեցին
իմաստություն չունենալու պատճառով
և ոչնչացան իրենց անմտության պատճառով։
29 Ո՞վ ելավ երկինք, առավ այն և իջեցրեց այն ամպերից։
30 Ո՞վ անցավ ծովի մյուս կողմը և գտավ այն,
որ բերի այն ընտիր ոսկու հետ։
31 Չկա մեկը, որ գիտի նրա ճանապարհները,
և չկա մեկը, որ խորհի նրա շավիղների մասին։
32 Բայց նա, որ գիտի ամեն ինչ,
նա՛ է ճանաչում այն. գտավ այն իր իմաստությամբ։
Նա, ով ստեղծեց երկիրը հավիտենական ժամանակների համար,
լցրեց այն անասուններով և չորքոտանիներով։
33 Նա, ով ուղարկում է լույսը, և այն գնում է,
կանչեց նրան, և նա դողալով լսեց նրան։
34 Աստղերը ծագեցին՝
յուրաքանչյուրը գիշերվա պահպանության համար, և ուրախացան։
35 Կանչեց նրանց, և ասացին՝ «Ահա այստե՛ղ ենք».
ուրախությամբ ծագեցին իրենց Արարչի համար։
36 Սա՛ է մեր Աստվածը, որի հետ չի կարող համեմատվել ուրիշը։
37 Գտավ իմաստության բոլոր ճանապարհները
և այն տվեց իր ծառա Հակոբին և իրենից սիրված Իսրայելին։
38 Դրանից հետո երկրի վրա երևաց ու շրջեց մարդկանց հետ։