Հին Կտակարան
Նոր Կտակարան
Վա՜յ եթովպացի սուրհանդակներին1 Վա՜յ եթովպացիներին՝ գետի այն կողմումառ…
Վա՜յ եթովպացի սուրհանդակներին
1 Վա՜յ եթովպացիներին՝ գետի այն կողմում
առագաստանավերին ապավինած երկրին,
2 որ ընծաներ էր ուղարկում ծովով
և մագաղաթյա հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով,
որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ,
ազգ, որ օտար է ու չար,
և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել,
ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։
Եվ այժմ ամբողջ երկրի գետերն 3 աշխարհի պես բնակեցված են.
պիտի բնակեցվի նրանց երկիրը,
երբ նշանը լեռան վրայից վերանա,
և լսելի լինի փողի ձայնի նման,
4 քանզի այսպես ասաց ինձ Տերը.
«Ապահովություն պիտի լինի իմ քաղաքում,
ինչպես միջօրեի տոթագին լույսը
և ամառային օրերի զով ամպը»։
5 Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի,
երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա,
մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով,
ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։
6 Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին
և երկրի գազաններին.
նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները,
երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։
7 Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։