Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապաշխարության աղոթք1 Դպրապետին՝ քնարով, ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Ս…

Ապաշխարության աղոթք

1 Դպրապետին՝ քնարով, ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի

2 Տե՛ր, երբ սրտմտես, ինձ մի՛ հանդիմանիր,

Եվ երբ բարկանաս, ինձ մի՛ պատժիր։

3 Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև հիվանդ եմ ես,

Բժշկի՛ր ինձ, որովհետև ցնցվեցին ոսկորներս,

4 Իմ հոգին խռովվեց հույժ, իսկ դու, Տե՛ր, մինչև ե՞րբ...

5 Դարձի՛ր, Տե՜ր, և փրկի՛ր ինձ,

Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, քո ողորմությամբ,

6 Որովհետև մահվան մեջ կամ մեռյալների աշխարհում չկա մեկը,

Որ հիշի ու խոստովանի քեզ։

7 Ես հոգնեցի իմ հեծության մեջ,

Ամեն գիշեր լվացի մահիճս,

Իմ արցունքներով թրջեցի անկողինս։

8 Սրտմտությունից աչքս խռովվեց,

Եվ ես մաշվեցի

Իմ բոլոր թշնամիների պատճառով։

9 Հեռացե՛ք ինձանից բոլորդ,

Որ անօրենություն եք գործում,

10 Որովհետև Տերը լսեց հեկեկանքս,

Լսեց աղաչանքս և աղոթքս ընդունեց։

11 Թող ամաչեն ու սարսափի մատնվեն

Իմ բոլոր թշնամիները,

Թող պարտված նահանջեն և ամոթով մնան շուտով։