Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդարի վարձատրությունը1 Ահա այսպես կանի նա, ով երկնչում է Տիրոջից, և …

Արդարի վարձատրությունը

1 Ահա այսպես կանի նա, ով երկնչում է Տիրոջից, և ով ընդունում է Օրենքը, կհասնի իմաստության։
2 Նրան կդիմավորի մոր նման և նրան կընդունի իբրև կույս աղջիկ։
3 Նրան կսնի իմաստության ու իմացության հացով, նրան կխմեցնի ջուրն իմաստության և փրկության։
4 Նա կհենվի նրան և չի ընկնի, նրա մեջ ապաստան կգտնի, ամոթով չի մնա և նրան ընկերներից ավելի վեր կբարձրացնի։
5 Ժողովարանի մեջ կբացի նրա շուրթերը, իմաստության և խորամտության հոգով կլցնի նրան,
6 նա ուրախություն, ցնծության պսակ և հավիտենական անուն կժառանգի։
7 Անմիտ մարդկանց հասու չէ իմաստությունը, և մեղավորներն այն չեն տեսնի։
8 Այն հեռու է հպարտությունից, և խաբեբա մարդիկ չեն հիշի նրան։
9 Օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չուղարկվեց նրան։
10 Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան։
11 Մի՛ ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը։
12 Մի՛ ասա. «Նա՛ ինձ մոլորեցրեց», քանզի նրան հարկավոր չեն մեղավոր մարդիկ։
13 Տերն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։
14 Նա ի սկզբանե ստեղծեց մարդուն և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։
16 Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։
17 Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել. որը կամենաս, նրա մեջ էլ կմտցնես ձեռքդ։
18 Մարդու առջև է կյանքն ու մահը. ինչ հաճելի կթվա իրեն՝ կտրվի նրան։
19 Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և ամեն բան տեսնում է։
20 Նրա աչքն իրենից երկնչողների վրա է, և ինքը կիմանա մարդու բոլոր գործերը։
21 Նա ոչ մեկին չպատվիրեց ամբարշտություն անել և ոչ մեկին չքաջալերեց մեղանչել։