Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Ալելուիա՝ Անգեոսի և ԶաքարիայիՕրհնեցե՛ք Տիրոջը երկնքից,Օրհնեցե՛ք նրա…
1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի
Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից,
Օրհնեցե՛ք նրան բարձունքներից,
2 Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ,
Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ.
3 Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն,
Օրհնեցե՛ք նրան, ողջ աստղե՛ր և լո՛ւյս.
4 Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ,
Ջրե՛ր, որ վեր եք երկնից,
5 Օրհնեցե՛ք Տիրոջ անունը։
Որովհետև նա ասաց, և եղան,
Հրամայեց, և հաստատվեցին։
6 Հաստատեց նրանց հավիտյանս հավիտենից.
Սահման դրեց, որը չի խախտվի։
7 Օրհնեցե՛ք Տիրոջը երկրից,
Վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ,
8 Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց,
Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։
9 Լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ,
Պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ,
10 Գազաննե՛ր և բոլոր անասուննե՛ր,
Սողուննե՛ր և բոլոր թևավո՛ր թռչուններ,
11 Երկրի թագավորնե՛ր՝ զորքերով մեկտեղ,
Իշխաննե՛ր և երկրի բոլո՛ր դատավորներ,
12 Երիտասարդնե՛ր և կույսե՛ր,
Ծերե՛ր և մանուկնե՛ր, 13 օրհնեցե՛ք Տիրոջ անունը։
Միայն նրա անունը բարձր եղավ.
Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։
14 Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը.
Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին.
Որդիներին Իսրայելի,
Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։