Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կուռքերի և սուտ մարգարեների կործանումը1 Այն օրը Դավթի տան համար ամենո…
Կուռքերի և սուտ մարգարեների կործանումը
1 Այն օրը Դավթի տան համար ամենուրեք բաց կլինի՝ փոփոխման ու ցողման համար։ 2 Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։ 3 Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։ 4 Եվ կլինի, որ այն օրը մարգարեներն իրենց մարգարեանալու ժամանակ կամաչեն յուրաքանչյուր տեսիլքից և մազեղեն քուրձեր կհագնեն, քանի որ ստեցին։ 5 Եվ կասի. «Ես մարգարե չեմ, այլ հողագործ մարդ եմ. ինձ մարդ ծնեց իմ մանկությունից»։ 6 Եվ ասացի նրան. «Այդ ի՞նչ վերքեր են քո ձեռքերի մեջ». և կասի՝ «Որոնցով վիրավորվեցի իմ սիրելիի տանը»։
7 «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ
և նրա ընկերոջ մարդու դեմ,-
ասում է Ամենակալ Տերը.
կհարվածեմ հովվին,
և ոչխարները կցրվեն,
և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։
8 Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։ 9 Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։