Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Հաշվից դուրս այս սաղմոսը Դավթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելավ …

1 Հաշվից դուրս այս սաղմոսը Դավթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելավ Գողիաթի դեմ, Սավուղի առջև

Փոքրն էի ես իմ եղբայրների մեջ

Եվ կրտսերը իմ հոր տանը.

Իմ հոր ոչխարներն էի արածեցնում։

2 Ձեռքերն իմ նվագարան ստեղծեցին,

Եվ մատներս օրհներգության գործիք պատրաստեցին։

3 Արդ, սա ո՞վ պիտի պատմի իմ Տիրոջը.

Ամեն ինչի մասին Տերն ինքը կլսի։

4 Նա ուղարկեց իր հրեշտակին,

Ինձ վերցրեց իմ հոր ոչխարների հոտից

Եվ օծեց ինձ իր յուղի օծումով։

5 Մեծ և գեղեցիկ էին իմ եղբայրները,

Բայց Տերը նրանց չհավանեց։

6 Ելա ես այլազգու դեմ

Եվ նզովեցի կուռքերը նրա։

7 Ես նրանից առա սուրը

Եվ կտրեցի նրա գլուխը

Եվ վերացրի նախատինքը

Իսրայելի որդիներից։