Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Ասափի՝ հինգշաբթի օրվա2 Ցնծացե՛ք Աստծո…
1 Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Ասափի՝ հինգշաբթի օրվա
2 Ցնծացե՛ք Աստծով, որ մեր օգնականն է,
Աղաղակե՛ք Հակոբի Աստծուն,
3 Սաղմո՛ս առեք և օրհնությո՛ւն տվեք,
Նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեք։
4 Փո՛ղ հարեք ամսագլուխներին և տարեմուտի տոներին.
5 Այս է օրենքն Իսրայելի և պատվերը Հակոբի Աստծու։
6 Ուխտն է, որ կնքեց Հովսեփի հետ,
Երբ նա դուրս էր ելնում եգիպտացիների երկրից.
Լսեց մի լեզու, որը չգիտեր։
7 Նրանց թիկունքներն ազատեց իր բեռներից
Եվ նրանց ձեռքերը՝ հարդի ծառայությունից։
8 «Նեղությանս մեջ աղոթեցիր ինձ, և փրկեցի քեզ,
Լսեցի քեզ մրրիկի ծածկույթից
Եվ փորձեցի քեզ Հակառակության ջրերի [եբր․ Մե-Մերիվա] վրա։
9 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կվկայեմ քեզ.
Եվ Իսրայե՛լ, թե լսես ինձ,
10 Այլևս անցավոր աստվածներ թող չլինեն քեզ,
Եվ օտար աստծու պիտի չերկրպագես.
11 Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից,
Բերանդ բա՛ց, և ես կլցնեմ այն։
12 Իմ ժողովուրդը ձայնս չլսեց, և Իսրայելը չնայեց ինձ։
13 Թույլ տվեցի նրանց, որ գնան իրենց սրտի կամքով,
Որովհետև նրանք գնացին իրենց հոգիների կամքով։
14 Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ,
Կամ իմ ճանապարհներով ընթանար Իսրայելը,
15 Կխոնարհեցնեի նրա թշնամիներին
Եվ ձեռքս կիջեցնեի նրա նեղիչների վրա»։
16 Նրան ատեցին Տիրոջ թշնամիները,
Նրանց ժամանակները աշխարհում կվերջանան։
17 Նրանց ցորենի պարարտությամբ կերակրեց
Եվ ժայռի մեղրով հագեցրեց նրանց։