Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Դպրապետին։ Սաղմոս ԴավթիԴա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ …
1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի.
Քեզ հուսացի և չեմ սասանվելու։
2 Փորձի՛ր ինձ, Տե՜ր, և քննի՛ր ինձ.
Փորձի՛ր երիկամներս և սիրտս։
3 Քո ողորմությունն աչքիս առջև է,
Եվ քո ճշմարտությամբ եմ ընթանում։
4 Նանիր մարդկանց աթոռին ես չեմ նստի
Եվ չեմ մտնի անօրենների մոտ։
5 Ես ատեցի չարերի ժողովը
Եվ չնստեցի ամբարիշտների հետ։
6 Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ
Եվ սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՜ր։
7 Թող լսեմ քո օրհնության ձայնը
Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։
8 Սիրեցի քո տան վայելչությունը, Տե՜ր,
Եվ քո փառքի բնակության վայրը։
9 Իմ անձն ամբարիշտների հետ կորստյան մի՛ մատնիր
Եվ կյանքն իմ՝ արյունահեղ մարդկանց հետ,
10 Որոնց ձեռքերն անօրենության մեջ են,
Եվ նրանց աջը լի է կաշառքով։
11 Ես ապրեցի անբծությամբ.
Փրկի՛ր ինձ, Տե՜ր, և ողորմի՛ր ինձ։
12 Թող ուղղամտության մեջ լինի ոտքն իմ.
Մեծ հավաքներում պիտի օրհնեմ քեզ։