Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստծու սերն ապստամբ ժողովրդի հանդեպ1 «Ընկան առավոտյան,ընկավ Իսրայելի …
Աստծու սերն ապստամբ ժողովրդի հանդեպ
1 «Ընկան առավոտյան,
ընկավ Իսրայելի թագավորը։
Քանի որ Իսրայելը մանուկ էր,
ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։
2 Ինչպես կանչեցի նրանց, այնպես մերժվեցին իմ երեսից։
Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում
և խնկարկում էին կուռքերի արձաններին։
3 Ես խափանեցի Եփրեմին
և վերցրի նրան իմ բազուկների վրա,
և չիմացան, որ բժշկում եմ նրանց
4 մարդկանց ապականությունից։
Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով.
նրանց համար կլինեմ մեկի պես,
որ կապտակի նրա ծնոտին.
կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։
5 Եփրեմը բնակվեց Եգիպտոսում,
իսկ ասորեստանցին՝ նրան թագավոր,
քանի որ չկամեցան վերադառնալ։
6 Սրով տկարացավ նրա քաղաքներում
և դադար առավ նրա ձեռքերում.
կուտեն նրանց խորհուրդները։
7 Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից,
և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա
և չի բարձրացնի նրանց։
8 Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ,
բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ,
ի՞նչ անեմ քեզ.
քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
9 Ըստ իմ սաստիկ բարկության չեմ վարվի ու չեմ թողնի
Եփրեմին ջնջեն, քանի որ ես Աստված եմ
և ոչ մարդ,
Սուրբ՝ ձեր մեջ, և քաղաք չեմ մտնի։
10 Այլ կգնամ Տիրոջ հետևից.
առյուծի պես կմռնչա.
քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։
11 Կթռչեն կգան Եգիպտոսից թռչունի պես,
և աղավնիների պես՝ ասորեստանցիների երկրից,
և կպատսպարեմ նրանց իրենց տներում»,- ասում է Տերը։